23:42 20 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Աննաա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայիկը պատկերված է տոնածառի ֆոնին։ Աննան փայլուն զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել է մազերը, իսկ բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել Աննային․ «Հեքիաթային կին»։
View this post on Instagram
Օրեր առաջ տեղադրված կադրերում պատկերված էին Աննայի ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանանը եւ նրանց դուստրը՝ Կարինան։ «Աղջիկս մեծացավ»,- ամանորյա թեմատիկայով ֆոտոշարքի մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարներն ու բազմաթիվ դրական խոսքեր էին գրել նրանց։