Ադելն ու Էդ Շիրանը «BRIT Awards» մրցանակաբաշխությանն ամենաշատ անվանակարգերում են առաջադրված

15:12   20 դեկտեմբերի, 2021

Բրիտանացի երաժիշտներ Ադելն ու Էդ Շիրանը «BRIT Awards» մրցանակաբաշխությանն ամենաշատ թվով անկանակարգերում են առաջադրված։ Մրցանակաբաշխությունը համարվում է «Գրեմմիի» բրիտանական համանմանը։ Ադելն ու Էդ Շիրանն առաջադրված են միանգամից չորս անվանակարգում։

Արտիստները «Տարվա երաժիշտ» անվանակարգում կմրցեն երգիչ Սեմ Ֆենդերի հետ․ անվանակարգը հայտնվել է, երբ մրցանակաբաշխությունը գենդերային առումով չեզոք է դարձել։

«Տարվա արտասահմանյան երաժիշտ» անվանակարգում առաջադրված են ամերիկացի արտիստներ՝Lil Nas X-ը, երգչուհիներ Բիլի Այլիշը, Doja Cat-ը, Օլիվիա Ռոդրիգոն եւ Թեյլոր Սվիֆթը։ «Տարվա արտասահմանյան խումբ» անվանակարգում ներկայացված են շվեդական «ABBA», իտալական «Måneskin», «BTS», «The War on Drugs» եւ «Silk Sonic» խմբերը․ վերջինիս կազմում երգիչ Բրունո Մարսն ու ռեփեր Anderson .Paak-ն են։

 



© NEWS.am STYLE