Fendi նորաձեւության տունը վերաթողարկել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից հայտնի դարձած պայուսակը

23:12   20 դեկտեմբերի, 2021

Fendi իտալական նորաձեւության տունը վերաթողարկել է 1999թ․-ի աշուն-ձմեռ հավաքածուում ներառված պայուսակը, որը զարդարված է փայլերով։ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի երրորդ եթերաշրջանում Քերի Բրեդշոուն զրկվել է այդ պայուսակից հանցագործի հետ բախումից հետո, հայտնում է Hypebae-ն։

65561fc0bcd11576fe313d7b1366d9bf_cropped_1332x1052.jpg (112 KB)

Լեգենդար սերիալի սփին-օֆում Բրեդշոուի կերպարը մարմնավորող Սառա Ջեսիկա Փարքերը կրկին հայտնվում է այդ պայուսակով․ կոսյտումների հեղինակներն այդ կերպ ցանկացել են ընդգծել «նոր» եւ «հին» Քերիի ոճերի կապը։

7ce13095e4ff6855162ce661ee7e22ec_cropped_1332x888.jpg (70 KB)

Ապրանքանիշը կարծել է, որ ճիշտ ժամանակն է վերաթողարկել այդ մոդելը, որը ստեղծվել է հեռավոր 1999թ․-ին։ Պայուսակը թողարկվել է սահմանափակ քանակով եւ ներկայացված է Fendi-ի պաշտոնական կայքում։ Արժեքը 4300 դոլար է։



© NEWS.am STYLE