Բոլիվուդյան հայտնի դերասանուհի Այշվարիա Ռային հարցաքննության են հրավիրել «պանամական փաստաթղթերի» առնչությամբ

17:12   20 դեկտեմբերի, 2021

Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչանին հարցաքննության են հրավիրել այսպես կոչված «պանամական փաստաթղթերի» առնչությամբ, որոնք տվյալներ են պարունակում օֆշորներում հաշիվների մասին, հայտնում է «The Indian Express» թերթը։

Հնդկաստանի իշխանությունները հետաքննություն են վարում իրավաբանական ընկերության գաղտնի տեղեկատվության արտահոսքի առնչությամբ, որը տեղի է ունեցել 2016թ․-ին եւ ստացել «Panama Papers» անվանումը։

Այշվարիա Ռայ Բաչանից բացի՝ «պանամական փաստաթղթերում» անցնում է նրա սկեսրայրը՝ դերասան Ամիտաբախ Բաչանը։ Նրան եւս հրավիրել են հարցաքննության։



© NEWS.am STYLE