21:39 20 դեկտեմբերի, 2021Դերասան Մկրտիչ Արզումանյանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին։

Այս անգամ եւս դերասանը յուրօրինակ հրապարակում է արել։ Կադրում Մկրտիչ Արզումանյանը դասական կերպարում է։ «Ես իմ կլասիկ ցավը տանեմ…»,- հրապարակումը մակագրել է դերասանը, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Վայ Մկո ջան, մնա քո բարձրության վրա, հարգանքի արժանի մարդ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մկրտիչ Արզումանյանն իր հայտնի կերպարներից մեկով էր։ Լուսանկարն արվել էր ամայի դաշտում։ «Ոչ քաղաքական դաշտ…», - հրապարակումը մակագրել էր սիրված դերասանը։