Արտասովոր ավանդույթ. որ ֆիլմն է Եղիսաբեթ Երկրորդը դիտում յուրաքանչյուր Սուրբ ծնունդին

22:01   20 դեկտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գերադասում է Սուրբ ծնունդից առաջ ընտանիքի հետ դիտել «Flash Gordon» ֆատաստիկ մարտաֆիլմը, հայտնում է Marca պարբերականը։ 

15960.jpg (34 KB)

Դերասան Բրայան Բլեսեդի խոսքով՝ թագուհին այդ մասին իրեն հայտնել է անձնական զրույցի ընթացքում։ Դերասանն ու թագուհին երկար տարիներ ճանաչում են միմյանց։ 2016թ․-ին Եղիսաբեթ Երկրորդը նրան Բուքինգհեմյան պալատում բրիտանական կայսրության շքանշանի ասպետ կոչմանն է արժանացրել։

Հայտի է նաեւ եւս մեկ ժապավենի մասին, որն արքայական ընտանիքի անդամին դուր է գալիս դիտել։ Խոսքը «Դաունթոնի աբբայություն» սերիալի մասին է։ Բացի ամենից՝ թագուհուն դուր է գալիս մատնանշել պատմական անճշտությունները։



© NEWS.am STYLE