«Խոսքեր չկան». Իննա Խոջամիրյանի գրավիչ լուսանկարը Դուբայից

20:49   21 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Inna Khojamiryan-1.JPG (203 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում, որն առանձնանում է կտրվածքով ոտքի հատվածում։ Իննան հավաքել է մազերն ու բնական շպարով է։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Դուբայում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Խոսքեր չկան»։

PRSJQt-0LEA.jpg (160 KB)

Ավելի վաղ Իննա Խոջամիրյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր ընդունել ծնողների եւ քույրերի հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ «Ամենն, ինչ ունեմ», - գրել էր Իննան։



© NEWS.am STYLE