«Էլեգանտ»․ Սիրուն Մինասը՝ հմայիչ կերպարում

16:42   21 դեկտեմբերի, 2021

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Siroon Minas.JPG (137 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սիրունը շքեղ զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը։ «Եղիր քո կյանքի հերոսուհին ու ոչ թե զոհը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սիրունը, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի», «էլեգանտ»։

Sirun Minas.JPG (274 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը փայլփլուն հագուստ էր կրում։ Սիրունն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ակնոց, ոճային վզնոց։



© NEWS.am STYLE