«Անհամբեր սպասում եմ». Հասմիկ Խոջյանի ամանորյա ֆոտոշարքը

17:44   21 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ամանորյա նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Hasmik Khojyan1.JPG (289 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երեկոյան զգեստ է կրում։ Հասմիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Ամանորյա տրամադրություն։ Արդեն զարդարե՞լ եք Տոնական եղեինին։ Եթե անկեղծ՝ ես դեռ չեմ զարդարել, բայց անհամբեր սպասում եմ»,- գրել է նա։

Hasmik Khojyan12.JPG (200 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Հասմիկը վանդակավոր պրինտով վերնաշապիկ էր կրում, սեւ կիսաշրջազգեստ, որոնք համադրել էր սեւ գույնի երկարաճիտների հետ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ «Աշնան արեւը հզոր էներգետիկա ունի՝ վայելելու իրական ժամանակն է։ Ի դեպ, կարդացե՞լ եք Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան Արեւը»», - հրապարակումը մակագրել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE