HBO Max-ը թողարկել է Հարի Փոթերի հատուկ թողարկման պաշտոնական թրեյլերը

12:58   21 դեկտեմբերի, 2021

HBO Max-ը հրապարակել է հատուկ ֆիլմի առաջին թրեյլերը, որը նվիրված է Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի 20-ամյակին․ ժապավենը ստացել է «Հարի Փոթեր․ վերադարձ Հոգվարթս» անվանումը։ Ֆիլմում Դենել Ռեդքլիֆը, Ռուպերտ Գրինտը եւ Էմմա Ուոթսոնը հանդիպում են ռեժիսոր Քրիս Քոլամբուսի եւ մյոuս դերասանների հետ, որոնք մասնակցել են ֆիլմաշարի նկարհահանումներին։

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 1-ին։



© NEWS.am STYLE