Սեռական բռնության հետ կապված սկանդալի պատճառով դերասան Քրիս Նոտին հեռացրել են «Հավասարեցնողը» սերիալից

13:48   21 դեկտեմբերի, 2021

Դերասան Քրիս Նոտին սեռական բռնության մեղադրանքների պատճառով ազատել են «Հավասարեցնողը» սերիալից։ Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով «Universal Television» պրոդյուսերական ընկերությանը, որը նախագիծը պատրաստվում է «CBS» հեոուստաընկերության համար։

«Այսօրվանից Քրիս Նոտը չի նկարահանվի «Հավասարեցնողի» լրացուցիչ սերիաներում»,- հայտարարել են «Universal Television»-ը եւ CBS-ը։

Նոտին աշխատանքից ազատելու մասին որոշումը կայացվել է դերասանի նկատմամբ երկու կնոջ կողմից սեռական ոտնձգության մասին մեղադրանքներ առաջադրելուց չորս օր անց։ Առաջին դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում 2004թ․-ին, երկրորդը՝ Նյու Յորքում 2015թ․-ին։ Այդ պատճառով Քրիս Նոտը վայրկենապես զրկվել է մի քանի պայմանագրից, սակայն հերքում է մեղադրանքները։

 



© NEWS.am STYLE