Հայաստանը կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլը». Հովհաննես Մովսիսյան

13:56   21 դեկտեմբերի, 2021

Հայաստանը կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Եվրոպական հեռարձակողների միության հետ բանակցությունների արդյունքում հաստատվել է, որ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլը»: Արդեն վաղվանից պետք է բոլորս պատրաստվենք այս մասշտաբային միջոցառմանը. այստեղ մեզ յուրաքանչյուրիդ աջակցությունն է պետք:

Դե ինչ, բարի գալուստ Հայաստան»,- գրել է նա։

Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «Մանկական Եվրատեսիլը 2021» մրցույթի ընթացքում Հայաստանի պատվիրակ Մալենան հաղթանակ է տարել մրցույթում։ 

 



© NEWS.am STYLE