Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազն» ընդգրկվել է լոսանջելեսյան «Ֆիլմ մոդի» միջազգային կինոփառատոնում

10:00   22 դեկտեմբերի, 2021

«Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է լոսանջելեսյան 3-րդ «Ֆիլմ մոդի» («Film Maudit 2.0») միջազգային կինոփառատոնում: Այն կանցկացվի 2022թ. հունվարի 12-23-ը, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Այս փառատոնի անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «անիծյալ ֆիլմեր» (films maudits) ընտրված է լեգենդար արտիստ Ժան Կոկտոյի պատվին, որը ստեղծել է «Maudit film» տերմինը ի հակակշիռ պաշտոնական կինոյին՝ ավանգարդ ֆիլմերի առաջընթացն ապահովելու համար եւ անցկացրել է «Անիծյալ ֆիլմերի» փառատոնի երկու թողարկում՝ 1949 և 1950թթ.:

Կինոփառատոնը փնտրում է «արկածախնդիր» աշխատանքներ՝ նվիրված սոցիալ-քաղաքական հարցերին, արգելված թեմաներին եւ մարտահրավեր նետող գեղարվեստական հիպոթեզներին: «Կաֆկայի երազը» փայլուն կերպով համապատասխանում է այս բոլոր չափանիշներին:

Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը։

 



© NEWS.am STYLE