«Մեր քաղաքի հերոսը». Քանյե Ուեսթը Չիկագոյում երեխաներին 4000 խաղալիք է նվիրել

10:27   22 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հաճախ է օգնում կարիքավորներին։ Ռեփերն այս անգամ ավելի քան 4 հազար խաղալիք է գնել, որոնք բաժանվել են Չիկագոյի անապահով երեխաներին։

«Մա մեր հարազատ քաղաքի հերոսն է, եւ մենք ցանկանում ենք նրան շնորհակալություն հայտնել, որ նա հասկացել է, որ Էնգլվուդի, Սաութ-Սայդի եւ Չիկագոյի որոշ երեխաներ ընդհանուր առմամբ մնում են առանց այդ տոնի»,- WGN-TV-ն մեջբերել է քաղաքային խորհրդի անդամ Սթեֆանի Քոուլմանի խոսքերը։

Ռեփերը հույս ունի, որ երեխաներն իրենց պետքական եւ հասարակության համար կարեւոր կզգան։ Քիմ Քարդաշյանի ամուսինը վստահ է, որ հենց այդ վերաբերմունք էլ երեխաներին օգնում է մեծանալ որպես հանրության արժանավոր անդամներ։

 



© NEWS.am STYLE