«Տարվա ամենաթեժ շապիկը». Սաթի Սպիվակովան՝ «Tatler Russia»-ի նոր համարում

11:12   22 դեկտեմբերի, 2021

Հունվարի 7-ին Սաթի Սպիվակովան (Սահակյանց) նշում է 60-ամյակը։ Հոբեյանի նախօրեին դերասանուհին զարդարել է «Tatler Russia» ամսագրի շապիկն ու պատմել էյջիզմի, ամուսնու ու տարիքի մասին։

View this post on Instagram

A post shared by tatler_russia (@tatler_russia)

«Կարելի է մտածել՝ այս լուսանկարների պատճառով «ընկած» կին կդառնամ։ Ինձ միջոցառումների թույլ չե՞ն տա գնալ։ Կանհետանա՞ QR կոդը։ Ինչ-որ տեղ տիկին Մաշան կասի․ «Ինչպես չեք ամաչում, մեծն մաեստրոյի կինն եք»։ Ես դրանից հետո չեմ դադարի նրա կինը լինել։ Նա չի դադրի մեծն մաեստրո լինել»,- հարցազրույցում ասել է Սաթին։

Ամսագրի էջում Սպիվակովայի նոր լուսանկարն անվանել են «տարվա ամենաթեժ շապիկը»։ Դերասանուհուն լուսանկարել է Օլգա Տուպոնոգովա-Վոլկովան։



© NEWS.am STYLE