Տաղանդներ ենք փնտրում. Manoukyan Accessories (ֆոտո)

19:28   27 հոկտեմբերի, 2013

Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացում է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:

Ահա հերթական նամակը.

«Ողջո՛ւյն, սիրելի խմբագրություն:

Ես Անի Մանուկյանն եմ: Ցանկանում եմ ներկայացնել իմ ձեռքերով պատրաստած բիժուտերիան: Իմ ստեղծած զարդերի համար անվանում ընտրել եմ՝ օգտագործելով ազգանունս. Manoukyan Accessories: Իմ նշանաբանն է՝ BE DIFFERENT (Տարբերվի՛ր): Ամբողջ արտադրանքը հասանելի է Facebook-ի իմ էջում եւ Miss You կանացի հագուստի խանութում: Նաեւ պատվերով աքսեսուարներ եմ պատրաստում: Շնորհակալություն»:



© NEWS.am STYLE