«Իմ թուլությունը հայկական, հոգով պատրաստված քաղցրավենիքն է». Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել

12:49   22 դեկտեմբերի, 2021

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում, իբրեւ, կատակերգուից թաքուն «հայկական թռչնի կաթ» է ոտում։ Հոլովակում Ժաննան ամուսնուց թաքնվում է գրքի ետեւում, քանի որ Գարիկը նրան արգելում է «կարդալ» 18:00-ից հետո։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

«Չեմ սիրում մարդկանց, որոնք չեն սիրում քաղցրեղեն․ նրանք ինձ համար կասկածելի են։ Որքան խիստ պետք է լինի մարդը, որ հրաժարվի այդ հաճույքից։ Իմ թուլությունը հայկական, բնական, հոգով պատրաստված քաղցրավենիքն է։ Նախկինում Երեւան գնալով՝ առաջինը վազում էի «հայկական թռնչի կաթ» գնելու։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, նման բան չի եղել»,- հոլովակը մեկնաբանել է Լեւինան։

Մարտիրոսյանի կինը նաեւ հրուշակեղենի խանութ է խորհուրդ տվել, ուր կարելի է նման քաղցրավենիք գնել։

 



© NEWS.am STYLE