«Տաղանդավոր դերասանուհի, գեղեցիկ ու շքեղ». Էվա Խաչատրյանի երեկոյան լուքը

18:42   22 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Eva Khachatryan.JPG (195 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Էվան շքեղ զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Էվան հավաքել է մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Իմ միակ ու անկրկնելի թատրոնի 40 ամյակին, խենթ ու խելառ օր էր, խաշ մատուցվեց բեմում քանի որ այդպիսի ավանդույթ է եղել և իհարկե «Երկաթ մրցանակաբաշխություն», որի շրջանակներում ես դարձա «տարվա լավագույն դերասանուհի»։ Թատրոնս, ընկերս, սիրելիս»,- մեկնաբանություններում գրել է Էվան։ «Տաղանդավոր դերասանուհի, գեղեցիկ ու շքեղ կին»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

267780193_175533451416426_5853540242768059126_n.jpg (147 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Էվա կարճ զգեստ էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր արտահայտիչ շպարին։ «Այս տարին միակն էր, որ տվեց հնարավորություն խաղալու թվերի հետ այնպես, որ ստացվի իմ հաջողակ թիվը 13-ը։ Ինձ ամենուրեք հետապնդող խորհրդավոր, հետաքրքիր այս 13-ը ինձ հուշում է, որ ամեն բան հիասքանչ է լինելու», - հրապարակումը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE