Ռեփեր Գուֆն ամուսնացել է

16:12   22 դեկտեմբերի, 2021

Ռուս ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը (Գուֆ) երկրորդ անգամ ամուսնացել է, նրա ընտրյալը մոդել Յուլյա Կորոլյովան է։ Արտիստն արարողության լուսանկարները հրապարակել է ինստագրամյան էջում։

View this post on Instagram

A post shared by @therealguf

Առաջին լուսանկարում ռեփերն ավտոմեքենայում պատկերված է կնոջ հետ։ Կորոլյովայի ձեռքին հարսանեկան ծաղկեփունջն է։ Երկրորդ լուսանկարում Գուֆը ցույց է տալիս հարսանեկան մատանին։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ռեփերը որոշել է ամուսնանալ սիրելիի հղիության պատճառով։ Երկրպագուները Յուլյայի որոշ լուսակարներում նկատել էին կլորացած որովայնը։ Միայն թե մոդելը շտապել էր հերքել այդ ենթադրությունները՝ դրանք իրենց ընտանեկան երջնակության հանդեպ տարրական նախանձ անվանելով։

 

 



© NEWS.am STYLE