Ռայան Ռեյնոլդսը բողոքել է, որ իրեն հաճախ են շփոթում Բեն Աֆլեքի եւ Ռայան Գոսլինգի հետ

18:12   22 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի դերասան Ռայան Ռեյնոլդսը «Dear Hank & John» պոդքասթի ընթացքում խոստովանել է, որ իրեն հաճախ են շփոթում Բեն Աֆլեքի եւ Ռայան Գոսլինգի հետ։ Աստղի մասնակցությամբ պոդքասթը հրապարակվել է Apple Podcats-ում։

stars-pic4_zoom-1500x1500-41897.jpg (133 KB)

Դերասանը պատմել է, որ պիցերիայում իրեն հաճախ շփոթում էին Աֆլեքի հետ ու հարցնում, թե ինչպես են Ջենիֆեր Լոեսի գործերը։ «Իսկ ես պատասխանում եմ․ «Հրաշալի, լավ»։ Վերցնում եմ պիցան ու հեռանում»,- պատմել է Ռայան Ռեյնոլդսը։ Արտիստը պարզաբանել է, որ Նյու Յորքի այդ հաստատություն գնում է երկար տարիներ, սակայն երբեք չի ուղղում մարդկանց, որոնք իրեն շփոթում են Աֆլեքի հետ։

Ռեյնոլդսի կարծիքով՝ իրեն բավական հեշտ է տարբերել Գոսլինգից մազերի գույնի պատճառով։ Բացի այդ՝ նա ենթադրել է, որ  «Հիշողության օրագիր» ֆիլմում դերասանի փոխարեն վատ տեսք կունենար։

 



© NEWS.am STYLE