Կիանու Ռիվզը Marvel-ի սուպերհերոսի կմարմնավորի

19:07   22 դեկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը հաստատել է, որ բանակցություններ է վարում Marvel ստուդիայի ղեկավարության հետ կինեմոտրագրաֆիայի պատմության ընթացքում ամենաեկամտաեր կինոտիեզերքի զարգացման գործում իր հնարավոր ներդրման վերաբերյալ։ Դերասանն այդ մասին հայտնել է «Comic Book» պարբերականի հետ զրույցում։

«Ես հանդիպել եմ Քեւին Ֆայգիի հետ, եւ պարզվում է՝ նա հիանալի տղա է։ Բայց մենք ոչինչ չենք որոշել, հարկավոր է ինչ-որ համապատասխան բան փնտրել»,- նշել է Ռիվզը։

Արտիստը հայտնել է, որ իր սիրելի կերպարները Իքս մարդիկ են։ «Մանուկ հասակում ես միշտ ցանկանում էի խաղալ Ռոսոմախի դերը։ Եթե շատ հստակ ասեմ՝ Ռոսոմախ Ֆրենկ Միլերին»,- հայտարարել է նա։



© NEWS.am STYLE