21:45 22 դեկտեմբերի, 2021Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Միհրանը պատկերված է իր ու կնոջ՝ երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու հետ․ զույգը փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ Երջանիկ հայրիկը ջերմ գրկել է որդուն։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ Միհրան Ծառուկյանը լուսանկար էր հրապարակել Արփի Գաբրիելյանի հետ։ Կադրում զույգը պատկերված էր ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Երկու տարի միասին», - հրապարակմանը կից գրել էր Միհրան Ծառուկյանը։