Մորգենշտերնի YouTube-յան ալիքից անհետացել է այն տեսահոլովակը, որի պատճառով նա մեղադրվում էր թմրանյութեր քարոզելու մեջ

23:12   22 դեկտեմբերի, 2021

Ռեփեր Մորգենշտերնի (լրիվ անունը Ալիշեր Մորգենշտերն) YouTube-յան ալիքից անհետացել է «Розовое вино 2» տեսահոլովակը, որտեղ իրավապահ մարմինները հայտնաբերել են թմրանյութերի քարոզչություն: Ընդ որում, Family տեսահոլովակը, որի պատճառով Մորգենշտերնի նկատմամբ նույնպես ստուգում է անցկացվել, հասանելի է մնում դիտման համար:

Հիշեցնենք, որ «Розовое вино 2» եւ «Family» տեսահոլովակներում թմրանյութերի տարածման գործով դատավարությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Կատարողը վճարել է 100 հազար ռուբլի տուգանք։ Ընդ որում, ռեփերը նշել է, որ իր տեսահոլովակներում թմրանյութերի ոչ մի քարոզչություն չկա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեյմս Մյուզիք» լեյբլում արձանագրություն են կազմել ռեփեր Մորգենշտերնի «Виски на завтрак» երգում թմրանյութեր քարոզելու համար: Ընկերությունը վերջերս թողարկել է այդ երգի տեսահոլովակը։ Գործը քննում է Մոսկվայի Զյուզինյան դատարանը։



© NEWS.am STYLE