«Շքեղ»․ Արմինկան՝ հրապուրիչ կերպարում

23:37   22 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial)

Ինստագրամյան էջում հրապարակված հոլովակում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, կարմիր երանգի երկարափեշ զգեստ է կրում, որը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Երգչուհին հավաքել է մազերը, նախընտրել ընդգծված շպար։ Իսկ կերպարն ամբողջական են դարձնում ականջօղերը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Շքեղ»։

267502899_234104295469456_1497288853166770762_n(1).jpg (184 KB)

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին կրում էր վարդագույն երանգի, ծնկից ներքեւ զգեստ, նույն երանգի բարձրակրունկներ։ Արմինկայի մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Միշտ հմայիչ եւ ոճային»։



© NEWS.am STYLE