«Մեր որոշումները կառուցում են մեր կյանքի ճանապարհը, դրանք մեր գիտակցության եւ արժեհամակարգի համագումարն են». Քրիստինա Կարապետյան

15:42   23 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Christina Karapetyan.JPG (127 KB)

Ւնստագրամյան էջում հրապարակված կադրերում Քրիստինան սեւ տաբատ է կրում, բաց գույնի հուդի։ Դերասանուհին արձակել է մազերն ու շպարված չէ։ Կերպարն ամբողջացնում է ոճային աքսեսուարը՝ պայուսակը։ «Մեր որոշումները կառուցում են մեր կյանքի ճանապարհը, դրանք մեր գիտակցության եւ արժեհամակարգի համագումարն են.. Ինչ որոշում էլ կայացնենք ճանապարհը կլինի փորձություններով, որոնք տրվում են միտքը զարգացնելու եւ հոգին կատարելագործելու համար.. Մենք այնքան կգտնենք ու կկորցնենք, այնքան կանցնենք փորձությունների միջով, մինչեւ որ կարողանանք զարգացնել մեր հոգու և մտքի այն կետերը, որի համար փորձությունը տրված է... Երբ ճիշտ անցնենք ճանապարհը, մեր հոգին բաց կլինի երջանկության համար...Ապրենք գիտակից»,- գրել է նա։

268889704_264335452350049_5659719296288480667_n(1).jpg (124 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն առանց շպարի էր, նրա մազերն արձակված էին։ «Մենք չենք կարող երջանկացնել այն մարդկանց, որոնք չեն ուզում երջանիկ լինել...», - հրապարակումը մեկնաբանել էր Քրիստինան։ Ի դեպ, 2020 թվականին դերասանուհին երկրորդ անգամ է մայրացել։ Նա ունի երկու որդի՝ Միքայելն ու Հովհաննեսը։

 

 



© NEWS.am STYLE