«Холостяк»-ի հաղթող Կատյա Սաֆարովան լուսանկարվել է մերկ

14:12   23 դեկտեմբերի, 2021

«ТНТ»-ի «Холостяк» նախագծի վերջին եթերաշրջանի հաղթողը՝ Իսպանիայից մոդել Եկատերինա Սաֆարովան, լուսանկարվել է մերկ։ Տիմատիի նախկին ընտրյալը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որում միայն Prada-ի գլխարկ է կրում եւ սեւ ձեռնոց։ Սաֆարովան մերկ մարմինը փակել է ձեռքերով։

View this post on Instagram

A post shared by Katerina Safarova (@kat_safarova)

Միայն թե ոչ բոլորին է դուրս եկել այդ անկեղծությունը։ Եղել են օգտատերեր, որոնք որոշել են դադaրել հետեւել նրան։ «Մարմինն, այո՛, գեղեցիկ է, բայց ինչո՞ւ է հարկավոր այն ցուցադրել», «ես հիասթափվել եմ նրանից, ես նրա էջին բաժանորդագրվել էի միայն համեստության պատճառով», «էժանագին տեսք ունի, Կատյա, հեռացրու», «այո՛, արդեն հարկավոր չէր ծածկվել, բոլորն ամեն ինչ տեսել են»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։



© NEWS.am STYLE