Դերասան Ջեյմս Ֆրանկոն խոստովանել է, որ ինտիմ կապ է ունեցել իր դպրոցի ուսանողուհիների հետ

15:12   23 դեկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Ջեյմս Ֆրանկոն խոստովանել է, որ սեռական կապ է ունեցել իր դպրոցի ուսանողուհիների հետ։ Դերասանը զղջացել է իր արարքների համար եւ խոստովանել, որ դա սխալ է եղել։ Ֆրանկոն այս մասին պատմել է ամերիկյան «SuriusXM» ռադիոալիքին տված հարցազրույցում։

«Երբ ես դասավանդում էի, իսկապես, քնել եմ ուսանողուհիների հետ, եւ դա սխալ է եղել։ Բայց ես այդ նպատակով չեմ բացել դպրոցը։ Եվ ես չեմ ընտրել մարդկանց, որոնք սովորելու են ինձ մոտ։ Դա իմ ծրագիրը չի եղել։ Բայց եղել են դեպքեր, երբ ես սեռական կապ եմ ունեցել փոխադարձ համաձայնությամբ, եւ ես չպետք է անեի դա»,- նշել է 43-ամյա Ֆրանկոն։

Դեռ 2018թ․-ին հինգ կին, որոնցից չորսը նրա ուսանողուհիներն են եղել, հայտարարել են Ֆրանկոյի կողմից սեռական անընդունելի վարքագծի մասին։ Սառա Թիթեր-Կապլանը եւ Թոնի Գալը հայտարարել են, որ 2014թ․-ին գնացել են դերասական դպրոց՝ հույս ունենալով զագացնել իրենց մասնագիտական կարողությունները, սակայն դրա փոխարեն Ֆրանկոն եւ ուսումնական հաստատության մյուս աշխատակիցներն իրենց հակել են սեռական բնույթի լսումների եւ կինոնկարահանումների։ Փոխարենն աղջիկներին ֆիլմերում դերեր են առաջարկել։ Սակայն դրանից հետո նախագծերն այդպես էլ չեն թողարկվել։



© NEWS.am STYLE