«Նա հենց այն իդեալն է, որին ես միշտ պատկերացրել եմ». Լենա Ղազարյանը՝ սիրելիի ու անակնկալ ամուսնության մասին (ֆոտո)

16:37   23 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Լենա Ղազարյանն ամիսներ առաջ հայտնեց իր նշանադրության մասին, իսկ օրեր առաջ Instagram-ում հրապարակեց տեսանյութ՝ տեղեկեցանելով, որ սիրելիի հետ հարաբերություններն օրինականացրել են քաղաքացիական ամուսնությամբ: Լենան NEWS.am STYLE-ին պատմել է անակնկալ ամուսնության, սիրելիի ու հենց նրան՝ որպես իր կողակից տեսնելու մասին:

Լենան նշեց, որ ամուսինը` Նշանը, գործարար է: Զույգը նշանադրվել է հոկտեմբերի 16-ին, իսկ հարաբերություններն օրինականացրել են նշանադրության հաջորդ օրը.

265703704_436255938151029_1337456108002568917_n.jpg (67 KB)

«Փետրվարին կլրանա մեր՝ միասին լինելու մեկ տարին: Թե´ մեր նշանադրությունը, թե´ ամուսնությունն անակնկալ կերպով են եղել, եւ ինձ համար էլ էր անսպասելի»,-պատմեց Լենան:

Խոսելով ամուսնու մասին՝ երգչուհին հավելեց.

«Հասկացա, որ նա հենց այն իդեալն է, որին ես միշտ պատկերացրել եմ՝ թե´ իր բնավորության գծերով, թե´ մարդկային հատկանիշներով: Նա ինձ ամենահարազատ մարդն է, որի հետ պատրաստ եմ անցնել ցանկացած դժվարության միջով: Մենք միմյանց շատ լավ ենք հասկանում, ու դա է ամենակարեւոր գործոնը»:

269656144_348241513458073_1295945255160260815_n.jpg (34 KB)

Սպասվող հարսանիքի օրվա մասին երգչուհին դեռ հստակ պատկերացում չունի, բայց կարծում է՝ այն շատ չի ուշանա.

«Միգուցե, մոտակա ժանանակներս կլինի մեր հարսանիքը, բայց առայժմ այդ արարողության վրա կենտրոնացած չենք. կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա»:

Ինչ վերաբերում է իր երաժշտական գործունեությանը՝ Լենայի խոսքով՝ ամուսինը դրան նորմալ է նայում.

269770049_373164621248614_2752290854969300648_n.jpg (72 KB)

«Ամուսինս շատ դրական է վերաբերվում իմ գործունեությանը: Իհարկե, շարունակելու եմ երգել»,-փաստեց նա:

Զույգն այժմ ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում: Հարցին՝ արդյոք Լոս Անջելեսո՞ւմ են պատկերացում իրենց հետագա կյանքը, Լենան պատասխանեց.

«Հիմա ապրում ենք ԱՄՆ-ում, բայց մեր հայրենիքը Հայաստանն է, ու հուսով եմ՝ մի օր վերադառնալու ենք այդտեղ հիմնական բնակության համար»:

269837218_2954638871514517_6495727523840453737_n.jpg (52 KB)

269818707_461428685551864_5011020057257653209_n-1.jpg (91 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լենա Ղազարյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE