Սուրբծննդյան բացիկ․ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակել են իրենց դստեր լուսանկարը

09:11   24 դեկտեմբերի, 2021

Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, հրապարակել են սուրբծննդյան բացիկը։ Լուսանկարում Սասեքսի դուքսերը պատկերված են երեխաների հետ եւ առաջին անգամ ցույց են տալիս դստեր՝ Լիլիբեթ Դիանայի դեմքը, հայտնում է BBC-ն։

Կադրի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Ալեք Լյուբոմիրսկին է, այն արվել է այս ամռանը Սանտա Բարբարայում՝ Մեգանի եւ Հարիի տանը։

_122488617_sussex.jpg (95 KB)

«2021թ․-ին լույս աշխարհ եկավ մեր դուստրը՝ Լիլիբեթը։ Արչին մեզ մայր ու հայր դարձրեց, իսկ Լիլին՝ ընտանիք։ 2022թ․-ի սպասմամբ մենք նվիրատվություն ենք կատարել մի քանի կազմակերպության, որոնք պաշտպանում են ընտանիքների՝ Աֆղանստանից տեղափոխվածներից մինչեւ ամերիկյան ընտանիքներ, որոնց վճարվող արձակուրդ է հարկավոր երեխաների մասին հոգ տանելու համար»,- ասված է բացիկում։

 



© NEWS.am STYLE