«Հասկանում եմ, որ սկիզբը հաջողված է». Անի Խաչիկյան (ֆոտո)

10:39   24 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Անի Խաչիկյանը հրապարակել է որդու լուսանկարը՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

image_6487327-11.JPG (437 KB)

Ինստագրամայն էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Անիի որդին՝ Տեսլան, կերակրում է նապաստակին։ «Ես էս 3 տարեկան մարդուկը, ով նոր-նոր է սկսել կապակցված խոսել, արդեն ինքնակամ ու ըստ համապատասխան իրավիճակների արտաբերում է կներես, մերսի (շնորհակալությունը դեռ դժվարությամբ) ու սիրում եմ քեզ կարեւոր խոսքերը, հասկանում եմ, որ սկիզբը հաջողված է»,- գրել է երիտասարդ դերասանուհին։  

image_6487327-8.JPG (162 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր բաց գույնի ժակետի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու շպարված չէր։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE