Քարդի Բին Օֆսեթին ծննդյան օրվա առիթով երկու միլիոն դոլարի կտրոն է նվիրել

12:12   24 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Քարդի Բին ամուսնուն՝ ռեփեր Offset-ին, շնորհավորել է 30-ամյակի առիթով, հայտնում է Billboard-ը։

«Ի՞նչ է քեզ դուր գալիս։ Այո՛, ճիշտ է։ Սա իմ նվերն է ծննդյանդ օրվա առիթով։ Ես գիտեմ, որ 2022թ․-ին քեզ համար բազմաթիվ գործնական նախաձեռնություններ են նշմարվում, այնպես էր ստացիր ծննդյանդ օրվա նվերը՝ երկու միլիոն դոլար»,- ամուսնուն դիմել է 29-ամյա կատարողը։

Զույգը երեքամյա դուստր ունի՝ Կալչե Կիարին եւ երեք ամսական որդի, որի անունն ամուսինները դեռ գաղտնի են պահում։ Քարդին եւ Օֆսեթն ամուսնացել են 2017թ․-ի սեպտեմբերին։ Նախորդ աշնանը երգչուհին դիմել է ամուսնալուծության համար, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ դա արվել է ամուսնուն դաս տալու համար անհավատարմության մեղադրանքներից հետո։

Ավելի վաղ Քարդի Բինը թողարկել է ալկոհոլային սերուցքների Whipshots ապրանքանիշը։

Աղբյուրը՝ Mainstyle

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE