Ոճային զգեստ. Դիանա Գրիգորյանի լուսանկարը

19:48   24 դեկտեմբերի, 2021

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձեռմային կերպարը։

image_6487327-13.JPG (313 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Դիանան զոլավոր զգեստ է կրում։ Սցենարիստը հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ականջօղեր։

269610233_378089923752295_6049428741391140032_n(1).jpg (196 KB)

Ավելի վաղ  տեղադրված կադրում Դիանան բաց գույնի հագուստ էր կրում, փետրաբաճկոն, որը համադրել էր երկարաճիտների եւ ոճային պայուսակի հետ։ Նա արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, նախընտրել նուրբ շպար։ «Երանի՜ ձյունը մաքրի, տանի ողջ կուտակված ցավը, երանի՜ այս նոր տարին մեզ միայն ուրախանալու առիթ ընձեռի, երանի՜ այլեւս ոչ ոք չպակասի...», - գրել էր Դիանա Գրիգորյանը։



© NEWS.am STYLE