20:49 24 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարքի ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։
View this post on Instagram
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի կոստյում է կրում։ Իննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ «Կարմիր զատիկը»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որն առանձնանում էր կտրվածքով ոտքի հատվածում։ Իննան հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դուբայում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Խոսքեր չկան»։