Ամենագեղեցիկ հայ աստղերի թոփ հնգյակը

21:02   26 հոկտեմբերի, 2013

Հայաստանյան բեմում փայլող մեր աստղերը տարբերվում են ոչ միայն իրենց ձայներով եւ յուրօրինակ պարային հնարքներով, այլ նաեւ անկրկնելի գեղեցկությամբ: Կարծում ենք, որ շատերը կհամաձայնվեն, եթե ասենք, որ մեր երգչուհիներն ու դերասանուհիները չափազանց հմայիչ են եւ աչքի են ընկնում վառ արտաքինով: Ուստի NEWS.am STYLE-ը կազմել է հայրենական բեմում փայլող ամենա-ամենաների իր սեփական ցուցակը: Կանխավ հայցում ենք մեր բոլոր գեղեցիկ սեռի աստղերի ներողամտությունը, քանի որ նրանք բոլորն էլ անկրկնելի են:


Նրբաճաշակության խորհրդանիշ՝ հայտնի դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ում հագուստը տարբերվում է յուրահատուկ ճաշակով, արտահայտությունները՝ սրամտությամբ, իսկ արտաքինը՝ վառ անհատականությամբ:

Հիացմունքի խորհրդանիշ՝ երգչուհի Սիրուշոն, ով օժտված է յուրօրինակ վոկալային տվյալներով, հագնվելու միայն իրեն հատուկ ունակությամբ, ում հաջողվում է միանգամայն գրագետ համատեղել ժամանակակից ոճը էթնիկ տարրերի հետ:

Նրբագեղության խորհրդանիշ՝ Էմմին: Քնքույշ եւ համեստ: Հավասար հաջողությամբ կարողանում է լինել ե'ւ նուրբ աղջիկ, ե'ւ բարձրաշխարհիկ աստղ:

Էներգիայի խորհրդանիշ՝ Սոֆի Մխեյանը: Այս երգչուհին տարբերվում է անկրկնելի հմայքով, պրոֆեսսիոնալիզմով, պարային ճկունությամբ եւ աշխույժ ռիթմերի հանդեպ սիրով:


Յուրօրինակության խորհրդանիշ՝ Լիլիթ Հովհաննիսյանը: Էներգիայով լի, սրամիտ եւ հմայիչ կին: Առաջին անգամ գերել է իր երկրպագուներին ոչ միայն հետաքրքիր ձայնով, այլ նաեւ երկար փայլուն մազերովեւ հմայիչ ակնոցներով: Ժամանակը անցնում է, Լիլիթը փոխել է իր իմիջը, սակայն շարունակում է հաճույք պատճառել երկրպագուներին իր յուրօրինակությամբ:

Ցուցակը կազմել է Էռնեստո Չեն



© NEWS.am STYLE