«Սիրով ընտանիք». Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու ու որդու հետ

21:49   24 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

image_6487327-14.JPG (192 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անահիտը պատկերված է ամուսնու ու որդու հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված են։ Անահիտը մեկնաբանություններում նշել է, որ մասնակցել են ընտանիքի ընկերոջ փոքրիկի մկրտությանը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել դերասանուհուն ու նրա ընտանիքին․ «Սիրով ընտանիք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում։ Անահիտն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձնում խոշոր ականջօղերը։ «Տրամադրությունը՝ ռոմանտիկ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE