Դրեյքը դաջվածք է արել ի հիշատակ Louis Vuitton-ի դիզայներ Վիրջիլ Աբլոյի

15:18   24 դեկտեմբերի, 2021

Կանադացի ռեփեր Դրեյքը դաջվածք է արել ի հիշատակ Louis Vuitton-ի հանգուցյալ դիզայներ Վիրջիլ Աբլոյի, որը նոյեմբերի 28-ին 41 տարեկանում մահացել է քաղցկեղի հազվադեպի տեսակի պատճառով։ Լուսանկարները հրապարակվել են Լոս Անջելեսից դաջվածքի մասնագետ Ganga-ի ինստագրամյան էջում։

Ռեփերի ձեռքին վերարտադրել են լուսանկարը, որում Վիրջիլը Louis Vuitton-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրության ընթացքում օդապարուկ է բաց թողնում։ Ganga-ի հաճախորդների շարքում են Լեբրոն Ջեյմսը, Էնթոնի Դեւիսը, Post Malone-ն եւ Lil Durk-ը։

View this post on Instagram

A post shared by GANGA (@gangatattoo)

Դրեյքն ու Վիրջիլը միասին աշխատել են երկար տարիներ։ Դիզայները ռեփերին օգնել է ստեղծել սեփական OVO ինքնաթիռը։ «Դեգրեսի․ հաջորդ սերունդ» սերիալի աստղին Վիրջիլի հետ աշխատանք են վերագրում Patek ժամացույցների ապրանքնանիշի ստեղծման վրա, ինչի մասի նա հիշատակում է «Life Is Good» երգում։ Նա դիզայների անունը հիշատակում է նաեւ «What’s Next» երգում։

 



© NEWS.am STYLE