Slava Marlow-ն պատուհանից դուրս է նետել «Муз-ТВ»-ի մրցանակը

16:12   24 դեկտեմբերի, 2021

Երգիչ Slava Marlow-ն ինստագրամյան իր էջի հետեւորդներին ցույց է տվել, թե ինչպես է պատուհանից նետում մրցանակը, որը ստացել է «Муз-ТВ» հեռուստաալիքի մրցանակաբաշխության ընթացքում։

«Տարվա հայտնությանն ինչու է անհրաժեշտ ««Муз-ТВ»-ի աստղը»,- հռետորական հարց է հնչեցրել երաժիշտը։

Մի քանի շաբաթ առաջ Սլավա Մարլոուն «Վկոնտակտե» սոցիալական ցանցից ստացել է «Տարվա հայտնություն» մրցանակը։ Երաժիշտը ցանկանում էր նույն անվանակարգում հաղթանակ տանել նաեւ «Муз-ТВ» հեռուստաալիքի մրցանակաբաշխության ընթացքում, ինչի մասին խոստովանել էր արարողության ավարտից հետո։

Նոյեմբերին «Муз-ТВ» հեռուստաալիքին տուգանել են ԼԳԲՏ քարոզչության համար։ Նախօրեին համացանցում է հայտնվել դատարանի որոշման ամբողջական տեքստը։ Դրանում նշվում է, որ մրցանակաբաշխության հեռարձակման ընթացքում հեռուստաալիքը ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության տեսարաններ է ցուցադրել։ Փաստաթղթում առկա են առանձին էպիզոդների մանրամասներ նկարագրություններ, այդ թվում Ֆիլիպ Կիրկորովի եւ Դավիթ Մանուկյանի հարսանիքի իմիտացիան։

 



© NEWS.am STYLE