Ջուլիետա Ստեփանյանը, Ադրիանա Գալստյանը եւ այլք՝ Հենրի Քոչարյանի նոր ֆիլմում. «Վայրենի տատին կամ Փոքրիկ Զորավարը 2»-ի պրեմիերան (ֆոտո)

17:31   24 դեկտեմբերի, 2021

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Հենրի Քոչարյանի «Վայրենի տատին կամ Փոքրիկ Զորավարը 2» ֆիլմի պրեմիերան:

Կատակերգությունը նկարահանվել է 2020 թ-ի ձմռանը, ինչի շնորհիվ էլ այն հագեցած է ձմեռային գեղեցիկ տեսարաններով: Առատ ձյան տեսարաններ ունենալու համար Երեւանից բացի նկարահանումները տեղի են ունեցել Ծաղկաձորում, Սեւանում եւ Վանաձորում: Ձմեռային բնապատկերներից զատ՝ ֆիլմի ողջ ընթացքն ուղեկցվում է հումորային երկխոսություններով եւ ծիծաղաշարժ տեսարաններով:

2BAFE23C-013F-4789-87EF-D8013E81F707.jpeg (65 KB)
Հանդիսատեսի մոտ, միգուցե, թյուրըմբռնում առաջանա, բայց այս ֆիլմը սյուժետային առումով 2013-ին մեծ էկրաններ բարձրացած «Փոքրիկ Զորավարը» ֆիլմի շարունակությունը չէ: Ինչպես հայտնում է ռեժիսորը՝ շատ կերպարներ պահպանվել են, բայց սյուժետային կախվածություն չկա:

«Օրինակ հանդիսատեսը հանգիստ կարող է այս ֆիլմը դիտել, հետո առաջին մասը: «Փոքրիկ Զորավարը» ֆիլմի գլխավոր հերոս Վարդանիկը՝ Արամ Այվազյանը, եւս նկարահանվել է ֆիլմում»,-հավելեց Հենրի Քոչարյանը:

5201DBF0-F6AF-41C0-AF10-EF5DAA81BC0F.jpeg (28 KB) 
Ֆիլմի սցենարի համահեղինակներն են Հենրի Քոչարյանն ու Արմեն Վարդանյանը: Օպերատորը Եղիշե Սողոմոնյանն է: «Վայրենի տատիի» կերպարը մարմնավորում է Ջուլիետա Ստեփանյանը, գլխավոր հերոսուհին՝ Ադրիանա Գալստյանն է: Չարաճճի Կորյունչիկի դերակատարը Դավիթ Զաքարյանն է:

09F0BBFC-675E-40D2-BC26-3DE02EEF81E5.jpeg (61 KB) 

01594B44-CD8F-4627-9ECE-7F4EA192DCC8.jpeg (158 KB)

D241C859-2555-4F6C-9F05-311CC3FAA5CE.jpeg (64 KB)

580FCC04-D30B-4436-A434-C78BCF1C961C.jpeg (97 KB)

AB92156F-101A-4425-97A6-E72AC4FF7155.jpeg (103 KB)

E732BD9B-A7B9-4C24-AA44-013CE6661732.jpeg (117 KB)

0F860595-BA6D-4B30-94E1-6A5CBD54FA8E.jpeg (99 KB)



© NEWS.am STYLE