«Comedy Club»-ի աստղ Մարինա Կրավեցի ամուսինը նշանակվել է «ТНТ»-ի գլխավոր պրոդյուսեր

18:11   24 դեկտեմբերի, 2021

Ռուս դերասանուհի, «Comedy Club» շոուի մասնակից Մարինա Կրավեցի ամուսինը՝ 36-ամյա Արկադի Վդոխովը, 2002թ․-ից աշխատանքի կանցնի «ТНТ»-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնում։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ վստահել են շարունակել ընթացքը, որը սկսել է Ալեքսանդր Դուլերայնը, որի հետ մենք աշխատել ենք, նախագծեր թողարկել, պատմություններ ներկայացրել եւ մեր լսարանի հետ շփվել կատակերգությունների, դրամաների եւ երկրում ամենազվարճալի շոուներից մեկի միջոցով։ 2021թ․-ը ցույց տվեց, որ հումորի եւ սերիալների վրա շեշտադրումն արդյունքներ է բերում, այդ պատճառով մենք կշարունակենք զարգանալ այդ վեկտրով»,- ասել է Վդոխովը։

Քչերը գիտեն, որ «Comedy Club»-ի աստղ Մարինա Կրավեցի ամուսինը «ТНТ»-ի նախագծերի պրոդյուսերներից մեկն է։ Հումորիստի ամուսինը ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ նշել ալիքի զարգացման հետագա պլանը՝ շեշտադրումը կլինի հումորիստական շոուների եւ սերիալների վրա։ Նախորդ տարին ցույց է տվել, որ հենց դա է հեռուստադիտողը սիրում ամենից շատ։



© NEWS.am STYLE