«Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել»․ Ալսուն նկարահանումների ընթացքում ընկել է ձիուց եւ վնասվածք ստացել (վիդեո)

20:11   24 դեկտեմբերի, 2021

Ռուս երգչուհի Ալսուն հրապարակել է «Я люблю тебя» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն ու պատմել, որ նկարահանումները կարող էին խլել իր առողջությունը։ Արտիստին փրկել է միայն ֆիզիկական լավ պատրաստվածությունը, հայտնում է Dni.ru-ն։ Երգչուհին պետք է ձիավարեր, սակայն ընկել է ձիուց։

«Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել մինչեւ վերջ»,- հոլովակն այսպես է մակագրել աստղը։

View this post on Instagram

A post shared by ALSOU (@alsou_a)

Ալսուն վախեցել է, սակայն կարողացել է հավաքվել ու շարունակել աշխատանքը։ Միջադեպն անհետեւանք չի մնացել, թեեւ տեղի է ունեցել տարիներ առաջ։

Ալսուն առաջին անգամ չէ ընկել ձիուց։ Նրա խոսքով՝ 18 տարի առաջ՝ «Виват, Анна. Тайна дворцовых переворотов» ֆիլմի նկարահանումների ընթացքում, ինքն առաջին դուբլի ընթացքում ընկել է ձիուց եւ հարվածել մեջքը։ Այդ ժամանակվանից ի վեր երգչուհին վախենում էր ձի նստել, սակայն հանուն ազդեցիկ տեսահոլովակի փորձել է հաղթահարել վախը։



© NEWS.am STYLE