Օրվա թիվը․ որքան գումար է ծախսում Եղիսաբեթ Երկրորդը պալատականների նվերների համար

11:14   25 դեկտեմբերի, 2021

Սուրբ Ծնունդին հաշված ժամեր են մնացել։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարի Եղիսաբեթ II-ը չեղյալ է հայտարարել տոնական ճաշկերույթը, նա չի կարող իր պալատականներին առանց նվերների թողնել։ Այս նյութում կպատմենք, թե ինչ նվերներ է գնում թագուհին իր «աշխատակիցների» համար։

PeopleTalk-ի փոխանցմամբ՝ Նորին Մեծությունը հոգ է տանում յուրաքանչյուր ծառայողի մասին։ Խոսքը 1500 մարդու մասին է։ Պարզվում է՝ Եղիսաբեթ Երկրորդը յուրաքանչյուր մարդու համար 8 դոլար է հատկացնում։ Այս արժեքը ներառում է շքեղ սուրբծննդյան փուդինգ Harrods-ից կամ Fortnum & Mason թագավորական նպարավաճառից: Բացի այդ, թագուհին պալատականներից յուրաքանչյուրի համար անձամբ ստորագրում է տոնական բացիկ։  

Հիշեցնենք, որ այս տարի թագուհին տոնն անցկացնելու է արքայազն Չարլզի եւ նրա կնոջ՝ Կամիլա Փարքեր-Բոուլզի հետ: Հնարավոր է նաեւ, որ նրանց կմիանան թագուհու կրտսեր որդին՝ արքայազն Էնդրյուն, նախկին կնոջ՝ Սառա Ֆերգյուսոնի եւ դուստրերի՝ արքայադուստր Եվգենիայի եւ արքայադուստր Աննայի հետ:



© NEWS.am STYLE