Netflix-ում թողարկված դի Կապրիոյի մասնակցությամբ նոր ֆիլմը քննադատել են անփութության եւ պարզության համար

13:08   25 դեկտեմբերի, 2021

Netflix սթրիմինգային ծառայությունում թողարկված «Մի նայիր վերեւ» կատակերգությունը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Լեոնարդո դի Կապրիոն եւ Ջենիֆեր Լոուրենսը, ցածր վարկանիշ է ստացել Rotten Tomatoes գրախոսությունների հավաքման կայքում։

Ադամ Մաքքեյի ֆիլմին առայժմ «թարմության» 55%-ն են ներկայացրել։ Այն ֆիլմն է հաջողված համարվում, որը հավաքում է ավելի քան 60%, այսինքն, դրական գրախոսությունների քանակը պետք է զգալիորեն գերազանցի կեսը:

AAAABf07Ihf0o-BL7ks_pjwU1BfBJzxgHA8Ao8jMZ5dfJA8PZ_R7l-NyvQHtTj1TpmnL7lnR2SA8Nv4VGzEO9yJkmJ_fwArM.jpg (105 KB)

The Wall Street Journal-ից Ջո Մորգենշտերնը գրել է, որ ֆիլմի հետաքրքիր գաղափարը «կորչում է անփույթ, անկանոն ներկայացման մեջ, որը գրեթե բոլորին դարձնում է անգործ, պարզեցնում է այն ամենը, ինչին դիպչում է՝ դառնալով փնթփնթոցի մաս, որը ծաղրի է ենթարկվում»։

Sydney Morning Herald-ի Սանդրա Հոլն ափսոսում է, որ սեւ հումորի բոլոր ասպեկտները, որոնք ֆիլմի հիմքն են, այդպես էլ անիրագործելի են մնում: «Ես միշտ ցանկացել եմ, որ ֆիլմը հայտնվի Արմանդո Իանուչի («Ստալինի մահը», «Փոխնախագահը»), երգիծաբանի ձեռքում, ով ունի բոլոր տաղանդները, որպեսզի ամեն ինչ ստացվի», - գրել է նա:



© NEWS.am STYLE