«Լեա Մարիա»․ Քրիստինա Եղոյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

21:44   25 դեկտեմբերի, 2021

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն օրեր առաջ առաջին անգամ մայր է դարձել։ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Քրիստինայի դուստրը։

270061385_3045570985710547_3404434919615877050_n(1).jpg (93 KB)

Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում նրա նորածին դուստրն է պատկերված։ «Լեա Մարիա», - գրել է Քրիստինան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում։ Քրիստինան սեւ զգեստ էր կրում, ջինսե բաճկոն։ Քրիստինան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Մի վախեցիր ձախողվել։ Դա աշխարհի վերջը չէ եւ շատ դեպքերում դա առաջին քայլն է ինչ-ոչ բան սովորելու եւ ավելի լավը դառնալու համար»- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE