Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը ձմեռային հեքիաթ են ստեղծել Լոս Անջելեսում եւ ստացել հեյթի մեծ ալիք

10:14   26 դեկտեմբերի, 2021

Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը հիանալի են անցկացնում ամանորյա տոները։ Նախօրեին զույգը որոշել է Ձմեռային հեքիաթ ստեղծել Լոս Անջելեսում։ Աստղերը հատուկ արհեստական ձյուն են պատվիրել, որպեսզի միասին սահնակով սահեն։

269716863_344990307008080_9036600783577985204_n.jpg (74 KB)

Քորթնին իր Instagram-ի Stories-ում տեսանյութ է տեղադրել, որում զվարճանում է իր սիրելիի հետ։

270016011_403902151514992_7133089488786574626_n.jpg (63 KB)

Սակայն համացանցի օգտատերերը բնավ չեն գնահատել այդ գաղափարը։ «Գումարի անմիտ վատնում», «Կարող էիք մի քանի կարիքավոր երեխաներ հրավիրել», «Նա ծախսում է իր բոլոր գումարները, որպեսզի տպավորի Թրեւիսին», «Մարդիկ, որոնք շատ գումար եւ քիչ խելք ունեն», «Փողը քամուն են տալիս», - գրել են մեկնաբանները։

269719440_1407155603014841_8305220702479599874_n.jpg (74 KB)

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերին Քորթնին եւ Թրեւիսը, որոնք հարեւաններ եւ մտերիմ ընկերներ էին, սիրավեպի մասին խոսակցություններ էին հրահրել: Ավելի ուշ՝ 2021-ի փետրվարին, նրանք պաշտոնապես հայտարարեցին իրենց հարաբերությունների մասին։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE