«Մենք կբացենք գիրքը, որի էջերը դեռ դատարկ են․․․  այն կոչվում է «հնարավորություն», իսկ առաջին գլուխը` «Նոր Տարի»»․ Նաիրա Մովսիսյան (ֆոտո)

11:42   26 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

View this post on Instagram

A post shared by Naira Movsisyan (@nairamovsisyan_official)

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով տոնական կերպարում։ Դերասանուհին կրում է սուրբծննդյան հանդերձանք։ Նա կերպարանք է ընդունել բուխարու ֆոնին։ Կադրերում երեւում է նաեւ շքեղ զարդարված տոնածառը։ «Ամանորյա տոներին ծառեր զարդարելու ավանդույթը գալիս է դեռևս հին Եգիպտոսից: Հին Եգիպտոսում զարդարում էին արմավենիներ, այն պարզ պատճառով, որ տաք կլիմայական գոտիներում եղևնիներ ուղղակի չեն աճում:

Մենք կբացենք գիրքը: Դրա էջերը դեռ դատարկ են: Մենք կգրենք այնտեղ մեր բառերը: Գիրքը կոչվում է «Հնարավորություն», իսկ առաջին գխուխը` «Նոր Տարի», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

267875578_330299411981459_1687475870663806138_n(1).jpg (246 KB)

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր հետաքրքիր նախշերով, շագանակագույն երկարափեշ զգեստ, որը համադրել էր բաց երանգի երկարաճիտների հետ։ Նաիրայի կերպարն ամբողջական էր դարձնում բերետը։ Նրա մազերը հավաքված էին, նախընտրել էր մեղմ շպար։

«Ասում են, որ կանայք պճնվում են հանուն կանանց, եւ որ նրանց ոգեշնչում է մրցակցության ոգին։ Դա ճիշտ է, սակայն մյուս կողմից էլ եթե աշխարհում այլեւս ոչ մի տղամարդ չմնար, նրանք առհասարակ կդադարեին հագնվել։

Նորաձեւությունը, որը տարածում է ստացել հասարակության լայն զանգվածներում, արդեն նորաձեւություն չէ», - հրապարակումը մեկնաբանել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE