«Միսս Աշխարհ» մրցույթը չեղարկման պատճառով միլիոնավոր դոլարներ է կորցրել

15:09   26 դեկտեմբերի, 2021

«Միսս Աշխարհի» Instagram-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության համաձայն՝ հաղթողի պարգեւատրումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 16-ին՝ Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում: Շոուի մանրամասները, ինչպես պնդում են կազմակերպիչները, նրանք կհնչեցնեն մոտ ժամանակներս, հաղորդում է GraziaMagazine-ը:

Ավելի ուշ Page Six-ի լրագրողները պարզել են, որ «Միսս Աշխարհ»-ի եզրափակիչը չեղարկվել է այն պատճառով, որ մասնակիցներից 23 աղջիկներ ՊՇՌ-թեստի դրական արդյունք են ունեցել։ «Նրանք միլիոններ են կորցրել մրցույթի անցկացման ծախսերի պատճառով», - ասել է աղբյուրը լրագրողների հետ զրույցում: Նրա գնահատականներով՝ խոսքը 5 մլն դոլարի մասին է։

Լրագրողները կապվել են մրցույթի պաշտոնական ներկայացուցչի հետ, եւ նա հաստատել է զգալի միջոցների կորստի մասին տեղեկությունը։ Սակայն չի հստակեցրել, թե ինչ գումարի մասին է խոսքը։ Բոլոր մասնակիցների անվտանգությունը Մեմզ համար առաջնային նշանակություն ունի, եթե անգամ դա լրացուցիչ ծախսեր է առաջացնում», — ընդգծել է ներկայացուցիչը:



© NEWS.am STYLE