Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է առանց դիմահարդարման (ֆոտո)

20:02   26 դեկտեմբերի, 2021

Թվում է, թե Ջենիֆեր Լոպեսը գիտի հավերժական երիտասարդության գաղտնիքը: 52-ամյա աստղն իր միկրոլոգի Stories-ում տեսանյութ է տեղադրել, որում ներկայացել է մետաքսե կիմոնոյով եւ առանց դիմահարդարման։

image-2021-12-25-172445-590x1024.jpg (59 KB)

Երգչուհին երկրպագուներին իր՝ J Lo Beauty ապրանքանիշի գովազդային արշավի շրջանակներում խնամքի մի քանի խորհուրդ է տվել: Ջենիֆերը ցուցադրել է, թե ինչպես է իր մաշկը պատրաստում դիմահարդարման։

Պատասխանելով իր խնամքի մասին հարցերին՝ Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ, այնուամենայնիվ, գենետիկայի գործն է. «Ես լավ գեներ ունեմ։ Մայրս ու տատիկս գեղեցիկ մաշկ ունեին։ Այդ առումով բախտս բերել է»։ Բայց հայտնի աստղն ունի նաեւ մի քանի փորձված միջոցներ, որոնք օգնում են նրան երիտասարդ տեսք ունենալ: Դրանց մասին նա պարբերաբար պատմում է իր բաժանորդներին։



© NEWS.am STYLE