20:49 26 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սեւ բլուզ, մուգ գույնի ջինսե տաբատ եւ բաց երանգի վերարկու է կրում։ Անին առանց շպարի է, մազերը հավաքված են, իսկ կերպարը լրացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։ Բայց հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Անկրկնելի»։

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված լուսանկարում Անին հայրիկի հետ էր։ Հայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Դերասանուհին կրում էր սեւ բլուզ, նույն երանգի սպորտային գլխարկ։ Հրապարակումը դերասանուհին չէր մեկնաբանել։