«Մենք»․ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների նոր լուսանկարը

23:36   26 դեկտեմբերի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։

269771782_887700708612399_2119999602454599875_n.jpg (62 KB)

Ինստագրամյան էջի Storis բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում ամուսինները երեկոյան ու դասական կերպարում են։  Դերասանի կինը կրում է նարնջագույն երանգի, համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ «Մենք», - հրապարակումը մակագրել է դերասանը։

269715660_513335586390970_3901806259495431158_n(1).jpg (188 KB)

«Տարվա ամփոփիչ, հաշվետու օրն այսուհետ` այսօր է:

Եվ ուրեմն...

Շատ մեծացա այս տարի...

Շատ բանի միջով անցա այս տարի...

Շատ մտածեցի այս տարի` շատ-շատ ու դեռ կմտածեմ...

Շատ փոխեցի ինձ միանգամից...

Շատ երկար տեւեց պրոցեսը հասկանալու, որ ոչինչ չեմ հասկացել(ում)...

Շատ ավելի սկսեցի գնահատել կարեւորն ու անկարեւորի վրա ծիծաղել սկսեցի անկեղծ...

Շատ ցանկացա լռել ու լսել սովորել շատ ուզեցի...

Նկատեցի, որ սիրտս շուտ-շուտ է փափկում ու դա շատ լավ է` դուր է գալիս ինձ...

Խիզախություն ունեցա խոստովանել թերություններս շատ ու բաց թողնել չարությունը տանջող` հոգիս բզկտող...

Գրել սկսեցի ագահ ու մտածել շիտակ` անկողմնակալ...

Երազանքներ ունեցա ոչ շաբլոն` նպատակներ ոչ կենցաղային...

Ճանապարհը սկսեցի փնտրել Աստծո` որ մոտ լինեմ կարեւորին...

Ահա:

Ինչ գրեցի` գրեցի միանգամից, իսկ էստեղից սկսեցի մտածել` միտքս ասեց հերիք է: Ուրեմն սահմանափակվեմ էսքանով:

Հաջորդ հաշվետուն 1 տարուց:

Հարգանքներով...», - ավելի վաղ գրել էր Սարգիս Գրիգորյանը։



© NEWS.am STYLE