Օրվա թիվը. նոր «Սարդ Մարդը» համաշխարհային վարձույթում հավաքել է 1 մլրդ դոլար

22:09   26 դեկտեմբերի, 2021

Նոր «Սարդ Մարդ. տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը համաշխարհային վարձույթում գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Համավարակի ընթացքում սա առաջին անգամն է, երբ ֆիլմը տոմսարկղներից նման մեծ քանակությամբ գումար է հավաքում։ Սա 2021 թվականի բացարձակ ռեկորդ է։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Ժապավենի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 15-ին։ Այս ընթացքում ֆիլմը սահմանել է ռեկորդներ ոչ միայն վաստակած գումարով, այլեւ լավ կարծիքներով։ Իսկ Sony ընկերության համար մարտաֆիլմը դարձել է ամենահաջողվածը։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE